«Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հուլիսի 14-ին՝ ժամը 17:00-ից, ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել օդանավերի թռիչքի և վայրէջքի համար։ Այս մասին հայտնում է «Աերոֆլոտ» ավիաընկերության կայքը։
«Առաջիկա 24 ժամվա ընթացքում Մոսկվայի մարզում սպասվող եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հուլիսի 14-ին ժամը 17:00-ից հետո օդանավերի թռիչքի և վայրէջքի վրա: Որոշ չվերթներ կիրականացվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Hayastan.news-ը «Զվարթնոց»-ից տեղեկացավ, որ Երևան-Մոկվա 2634 համարի չվերթը ևս հետաձգվել է՝ 18։45-ի փոխարեն այն նախատեսված է իրականացնել 20։20-ին։
Երևան-Մոսկվա 1863 համարի չվերթը ևս հետաձգվել է․ նախատեսված 21։35-ի փոխարեն պլանավորված է իրականացնել 22։15-ին։
Մոսկվայից դեպի Երևան 2633 համարի չվերթը ևս կիրականացվի նախատեսվածից ուշ՝ 17։45-ի փոխարեն 19։28-ին։ Դեպի Երևան 19:50-ին նախատեսված 1862 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանում կլինի 20։37-ին։