Հետևեք մեզ։

Կարլոս Ալկարասը Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչ խաղում հաղթեց Ջոկովիչին

19:54, 14 հուլիս 2024
Կարլոս Ալկարասը Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչ խաղում հաղթեց Ջոկովիչին

Իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Կարլոս Ալկարասը Ուիմբլդոն-2024-ի եզրափակիչ խաղում հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ, ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին, գրում է Armsport.am-ը:

 

Իսպանացին հաղթել է 6:2, 6:2, 7:6 հաշվով: Հանդիպման տևողությունը 2 ժամ 27 րոպե էր։

 

Թենիսիստների անձնական հանդիպումներում հաշիվը հավասարվեց՝ 3:3։ Թենիսիստները ևս մեկ հանդիպում են անցկացրել 2023 թվականին ցուցադրական մրցաշարի շրջանակում։

 

Կարլոս Ալկարասը կարիերայի ընթացքում չորրորդ անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Նա երբեք չի պարտվել այս մրցաշարերի եզրափակիչում։

 

Կարլոսն առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Չնայած տիտղոսը նվաճելուն, նա կշարունակի մնալ երրորդ ռակետը ATP-ի վարկանիշային աղյուսակում: