Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։
Այս մասին Աբովյանում ասաց Բագրատ սրբազանը:
Նրա խոսքով` մայիս ամսվա գործընթացը գնում էր մի կետի, թե իշխանափոխությունից հետո ով է լինելու վարչապետի թեկնածուն։
«Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ի վերջո թե՛ քաղաքական դաշտը, թե՛ ժողովուրդը առաջադրեցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ստանձնի այդ պարտականությունը։
Բայց ինձ համար ամենակարևորն այս պայքարի հաղթական արդյունքն է։ Հիմա կլինեմ ես, թե այլ թեկնածու, բայց միայն արդյունքն է կարևոր»,-ասաց նա: