Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար խաղում Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն այսօր Ալբանիայում մրցել է Ադրբեջանի ընտրանու հետ:
Հայաստանի հավաքականը հաղթեց 71:63 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։