Հետևեք մեզ։

Թուրքական հանգստավայրի ափերի մոտ զբոսաշրջային նավ է այրվել․ կան տուժածներ

21:54, 14 հուլիս 2024
Թուրքական հանգստավայրի ափերի մոտ զբոսաշրջային նավ է այրվել․ կան տուժածներ

Թուրքիայի Մարմարիս հանգստավայրի ափերի մոտ զբոսաշրջային նավ է այրվել, չորս ուղևորներ հոսպիտալացվել են, հայտնում է DHA գործակալությունը։
Քսան մետրանոց փայտյա նավը անհայտ պատճառով հրդեհվել է ։
 
«Օտարերկրյա զբոսաշրջիկների մի մասը ցած է նետվել այրվող նավից, իսկ մյուս մասը փրկվել է մոտակա զբոսանավերի, նավերի և առափնյա պահպանության անձնակազմի կողմից»,- հայտնում է գործակալությունը։


Նավից տարհանվել է 39 մարդ, այրվածքներով չորս տուժածներ հոսպիտալացվել են։ Նավի հրդեհը հանգցրել են են առափնյա պահպանության աշխատակիցները։