Հետևեք մեզ։

Դսեղ գյուղում ռեստորանն այրվել է (լուսանկարներ)

08:50, 15 հուլիս 2024
Դսեղ գյուղում ռեստորանն այրվել է (լուսանկարներ)

Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։