Հետևեք մեզ։

Բայդենը գաղտնի ծառայությանը հանձնարարել է ապահովել Թրամփի պաշտպանությունը

09:08, 15 հուլիս 2024
Բայդենը գաղտնի ծառայությանը հանձնարարել է ապահովել Թրամփի պաշտպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գաղտնի ծառայությանը հանձնարարել է ապահովել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի լիակատար անվտանգությունը Փենսիլվանիա նահանգում նրա դեմ իրականացված հարձակման փորձից հետո:
 
«Ես հանձնարարել եմ Գաղտնի ծառայությանը գործի դնել բոլոր ռեսուրսները ու իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ապահովվի նրա լիակատար պաշտպանությունը»,- ասել է Բայդենը:
 
Նրա ելույթը հեռարձակել է Սպիտակ տունը:
 
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ հանձնարարել է իրականացնել անկախ հետաքննություն և երեկվա հանրահավաքի ժամանակ իրականացված անվտանգության ապահովման միջոցների ստուգում:
 
«Մենք կպարզենք, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել և այդ տվյալները կներկայացնենք ամերիկյան հանրության դատին»,- ընդգծել է Բայդենը: