Իրանում Ադրբեջանի դեսպանատունն այսօրվանից վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդվել է, որ դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։
Նշվել է, որ իրանական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկել դեսպանատան նոր շենքի դիմաց դիվանագիտական անվտանգությունն ապահովելու համար։
«Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում Իրանում դեսպանատան նոր շենքում հյուպատոսական ծառայությունը կազմակերպելու ուղղությամբ, իսկ հյուպատոսական ծառայության վերականգնման մասին առաջիկայում կտրամադրվի հավելյալ տեղեկություն»,- ասված է տեղեկատվության մեջ։