Հետևեք մեզ։

Այսօր Մարգար-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհի մի հատվածը փակվելու է

11:11, 15 հուլիս 2024
Այսօր Մարգար-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ճանապարհի մի հատվածը փակվելու է
Այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը՝ 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի (Ս․ Ավետիսյան հրապարակ) հատվածը տոնական միջոցառումների անցկացման նպատակով փակվելու է։
 
Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
 
Որպես շրջանցող ճանապարհ առաջարկվում է Թորոսյան-Շահումյան հատվածը։