Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը անկախ դատական համակարգի ամրապնդման հարցում

11:30, 15 հուլիս 2024
Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը անկախ դատական համակարգի ամրապնդման հարցում
Պետքարտուղարի տեղակալ Զեյան վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեց հայ-ամերիկյան խորացող հարաբերությունները, այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը, հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
 
Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների և անկախ դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության առաջ մղման հարցերում։