Հետևեք մեզ։

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարական է տվել, պատճառը հայտնի է

11:48, 15 հուլիս 2024
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարական է տվել, պատճառը հայտնի է

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, հաղորդում է ERR հեռուստաընկերության ինտերնետային պորտալը։


«Կալլասը իր հրաժարականը փոխանցել է նախագահ Ալար Կարիսին։ Կառավարության արտահերթ նիստի ժամանակ հրաժարական են տվել վարչապետը և ողջ կառավարությունը»,- ասվում է նյութում։


Միաժամանակ, քանի դեռ նոր նախարարների կաբինետը չի ձևավորվել, Կալլասը կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ։


ERR-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կալլասը կարող է հրաժարական ներկայացնել հուլիսի 15-ին։


Նա լքում է իր պաշտոնը, քանի որ հունիսի 28-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները հավանություն են տվել նրա թեկնածությունը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում։