ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող սպորտային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ դատապարտյալների վերասոցիալականացման, ազատ ժամանակն արդյունավետ և նպատակային օգտագործման ծրագրի շրջանակներում իրականացվել է հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների միջև:
Մասնակցել է 26 ազատազրկված անձ:
Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրած դատապարտյալներ Արթուր Քոչարյանին, Մարատ Սարգսյանին և Ալբերտ Հակոբյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի անունից տրվել են շնորհակալագրեր։