«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ:
«Մեր փոխարինողները մեր երիտասարդներն են։ Ամեն ինչ պետք է անել երիտասարդների համար, որ նրանք անտեսված, կոտրված և հիասթափված չլինեն։ Իմացեք՝ ինչ որ կարող եք ասել, որ ես կարող եմ օգտակար լինել, որ լավ բան անեք ազգի, պետության, Արցախի համար, իմացեք՝ կաջակցեմ ցանկացած նման ծրագրի իրագործմանը»,- ասել է Ծառուկյանը։
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք նախաձեռնություններ:
Գագիկ Ծառուկյանին ներկաները հիմնականում քաղաքական հարցեր են ուղղել։
«Ժողովրդի մեջ կուսակցությունների հանդեպ արդեն ոչ վստահություն կա, հավատ կա, հին կուսակցությունները իրենց սպառել են։ Մեր թշնամին ներքին թշնամանքն է, դա պետք է վերացվի։ Մենք մի ազգ ենք՝ կլինի Ղարաբաղ, Սփյուռք, Հայաստան, հայը մեկ հատ է, պետք է կարծրատիպերը կոտրել և հզորացնել՝ ի օգուտ երկրի։
Մենք այսօր դաշնակիցներին մեզնից հեռու ենք վանում, փոխանակ ավելի ամրապնդենք: Մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին, պետք է կամուրջ լինենք, բոլորի հետ պետք է լավ լինենք, բայց ում հետ դաշնակից ենք, նրա հետ երկարաժամկետ ծրագրեր անենք»,- նշել է Ծառուկյանը: