Հետևեք մեզ։

Օրբանը ԵՄ առաջնորդներին է փոխանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը

13:56, 15 հուլիս 2024
Օրբանը ԵՄ առաջնորդներին է փոխանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագիրը դրված է ԵՄ բոլոր առաջնորդների սեղանին, ասել է կառավարության ղեկավարի քաղաքական տնօրեն Բալաշ Օրբանը Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում։


«Իրավիճակի իրատեսական գնահատականը, իրատեսական նպատակները և համապատասխան ժամանակացույցը հենց այն է, ինչի վրա հիմնված է մեր մոտեցումը»,- հավելել է նա։

Պաշտոնյայի խոսքով, չպետք է գերագնահատել Հունգարիայի դերը, սակայն չի կարելի թերագնահատել, որ Օրբանին հաջողվել է երկու շաբաթվա ընթացքում մի քանի հանդիպում անցկացնել, «որին աշխարհի երկրների մեծ մասը սպասում էին տարիներ շարունակ»։


Բուդապեշտը, ինչպես ասել է Բալաշ Օրբանը, կօգտագործի ԵՄ նախագահության ողջ ժամանակահատվածը «խաղաղ բանակցությունների համար պայմաններ ստեղծելու համար»՝ քննարկման դնելով «քաղաքական նախաձեռնություններ»։


«Հունգարիայի վարչապետը մանրամասնորեն ներկայացրել է ԵՄ առաջնորդներին իր այցերի մասին: Այս այցերը շատ կարևոր էին, քանի որ այս պահին մեր երկիրը միակ երկիրն է, որն ունի թարմ և կոնկրետ տեղեկատվություն, թե ինչպես են մտածում պատերազմող կողմերը և ամենակարևոր միջնորդ խաղացողները»,- նշել է քաղաքական գործիչը։

«Եթե ​​Եվրոպան լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, ապա կարող է ստեղծել այնպիսի ծրագիր, որն ունի իրականացման առնվազն նվազագույն հնարավորություն», - ընդգծել է նա: