Այսօր Սիրիայում տեղի են ունենում Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) ընտրություններ։ Ավելի քան 1500 թեկնածուներ պայքարում են Սիրիայի խորհրդարանում 250 տեղի համար։
Սիրիայում ընտրությունների գծով բարձրագույն դատական կոմիտեի ղեկավար Ջիհադ Մուրադը հայտնել է, որ ամբողջ երկրում կգործեն ավելի քան 8,1 հազար ընտրատեղամասեր։ Ընթացիկ խորհրդարանական ընտրությունները Սիրիայի համար չորրորդն են 2011 թվականին երկրում զինված հակամարտության սկսվելուց ի վեր։
Նախորդ խորհրդարանական ընտրությունները Սիրիայում անցկացվել են 2020 թվականի հուլիսին, ապա իշխող Բաաս կուսակցությունը ստացել է Ժողովրդական խորհրդի մանդատների մեծամասնությունը։
Նշենք նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը քվեարկել է Սիրիայում խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը։