ԱՄՆ Գաղտնի ծառայությունը ամբողջությամբ կմասնակցի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին հաջորդած անկախ հետաքննությանը, ասվում է գերատեսչության ղեկավար Քիմբերլի Չիթլի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր, որ Թրամփի դեմ մահափորձի հետաքննությունը կլինի օպերատիվ։
«Մենք հասկանում ենք նախագահ Բայդենի նախօրեին հայտարարված անկախ վերանայման կարևորությունը և լիովին կմասնակցենք դրան: Մենք կհամագործակցենք նաև Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Չեյթլին ընդգծել է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունն աշխատում է իշխանությունների հետ բոլոր մակարդակներում՝ կանխելու Թրամփի դեմ մահափորձի նման ապագա միջադեպերը։