Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության» օրենքի կասեցման հարցով։
«1tv.ge»-ն հաղորդում է, որ հայցում նշվում է՝ օրենքը հակասում է երկրի Սահմանադրության մի շարք դրույթներին, այդ թվում՝ 78-րդ հոդվածին, որը կոչվում է «Ինտեգրում եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին»։
Նշենք, որ վերոնշյալ օրենքը հաստատվել է 2024 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած խորհրդարանի նիստում։