Այսօր դասախոսական կազմի հետ եմ հանդիպել՝ ընտիր, ուժեղ, երիտասարդ դասախոսներ, մասնագետներ։
Մարդկանց ժամերը կա՛մ այնքան են կրճատել, որ հասցրել են զրոյի, կա՛մ պարզապես հաստիքն են փակել, որպեսզի չկարողանան աշխատել։ Այս մասին այսօր Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը։
«Մեր պետությունը պետք է դառնա հնարավորությունների երկիր, ստեղծող, արարողների երկիր։ Վարձկանների, ծառայամիտների, փողալվացողների, ստրուկների երկիր չի կարող լինել։ Դա պետք է վերանա։ Արիների, քաջերի երկիր է եղել ու այդպես էլ պետք է մնա»,-իր ելույթում ասաց Սրբազանը։