Հետևեք մեզ։

Ավտովթար Կաքավաձոր գյուղի մոտակայքում. կան տուժածներ

22:06, 15 հուլիս 2024
Ավտովթար Կաքավաձոր գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հուլիսի 15-ին, ժամը 16:58-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1993 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ն. Ղ.-ն (ծնված 2005 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Վարորդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ուղևորներինը՝ բավարար: