Հետևեք մեզ։

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

23:20, 15 հուլիս 2024
Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը, երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա երթևեկությունը:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի  «միայն ձախ»  ուղղությամբ: Բացի այդ, նաև Ագաթանգեղոսի փողոցում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան փոփոխությունից հետո մշտապես բաց լինելու փոխարեն կաշխատի կարգավորվող ռեժիմով: