Հետևեք մեզ։

Բագրատ սրբազանը դատական հայց կներկայացնի ընդդեմ Փաշինյանի

23:39, 15 հուլիս 2024
Բագրատ սրբազանը դատական հայց կներկայացնի ընդդեմ Փաշինյանի

Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ սրբազանը։

«Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով նեռն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-խմբ) ասել է հետևյալը․ «Հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու»։

Այդ ստախոս, վախկոտ նեռը որոշել է այդպիսի հայտարարություն անել ու մենք հետապնդելու ենք։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործում է, թե՞ ոչ։ Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,-ասել է նա։