Հետևեք մեզ։

Բայդենը հրամայել է ապահովել Քենեդի կրտսերի անվտանգությունը

23:47, 15 հուլիս 2024
Բայդենը հրամայել է ապահովել Քենեդի կրտսերի անվտանգությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ապահովել Ռոբերտ Քենեդի կրտսերի անվտանգությունը, ով առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, երկուշաբթի հայտարարել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
ԱՄՆ-ի սպանված նախագահ Ջոն Քենեդիի եղբոր որդին նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցում է որպես անկախ թեկնածու։
 
«Նախագահն ինձ հանձնարարել է համաձայնեցնելով Գաղտնի ծառայության հետ, ապահովել Ռոբերտ Քենեդի կրտսերի անվտանգությունը», - ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում:
Որոշումը, որին երկար ժամանակ ձգտում էր Քենեդի կրտսերը, կայացվել է նախագահի մեկ այլ թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո։