«Փյունիկի Աղջիկների» թիմի շարքերն է համալրել 29-ամյա իրանուհի Ֆաթեմե Ադելին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ադելին պաշտպան է և հանդես է եկել բացառապես հարազատ երկրի թիմերում՝ պաշտպանելով «Սեպահանի», «Զոբ Ահանի» և «Այանդե Սազանի» գույները:
Նշվում է, որ Ֆաթեմեն համարվում է Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստուհի։