ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի շարունակի Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերումները խաղաղ համաձայնագրի հարցում։
Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա, սակայն, չի հրապարակել իրենց միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մանրամասները.
«Կարող եմ ասել, որ կողմերը երկար ճանապարհ են անցել խաղաղ համաձայնագրի հասնելու համար։ Մենք կխրախուսենք այս քննարկումների շարունակությունը։ Երկու պետությունների կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կարող է օգուտ բերել ինչպես նրանց, այնպես էլ տարածաշրջանի անվտանգությանը։ Մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար կողմերը պետք է բարդ ընտրություն կատարեն և գնան հիմնարար փոխզիջումների։
Հետևաբար, մենք աշխատելու ենք նրանց միջև տարաձայնությունները վերացնելու և խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ։
Չնայած Վաշինգտոնի հանդիպմանը մենք առաջընթաց գրանցեցինք, ես չեմ ցանկանում մանրամասներ հայտնել։ Սակայն խաղաղության պայմանագիր դեռ ստորագրված չէ, եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ, քանի դեռ չենք հասել դրան»։