Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են:
Որոշումը հրապարակել է Բարձրագույն դատական խորհուրդը:
Դանիբեկյանն էր քննում Մարտի 1-ի դատական գործը, որով անցնում էին մի շարք նախկին պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին: