Հետևեք մեզ։

Հիմնանորոգվում է Մ-4-ը Ծովագյուղին միացնող ճանապարհահատվածը, այդտեղ նախատեսվում է կառուցել թռիչքային կամուրջ

12:01, 16 հուլիս 2024
Հիմնանորոգվում է Մ-4-ը Ծովագյուղին միացնող ճանապարհահատվածը, այդտեղ նախատեսվում է կառուցել թռիչքային կամուրջ
Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/ - Սեմյոնովկա - /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը։
 
Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Այժմ շինարարը կատարում է ափային հենարանների կառուցման աշխատանքներ։
 
Նախատեսվում է կառուցել մեկ թռիչքային կամուրջ (նախկինում երեք թռիչքային էր)՝ 28մ երկարությամբ‚ 10մ լայնությամբ‚ կամուրջն ունենալու է հետիոտնի համար նախատեսված մայթեր։ Շինարարներն այս պահին կառուցում են կամրջի 2 հենարանները։ Ըստ տեխհսկողի՝ նախագծով կկառուցվի ավելի բարձր սեյսմակայունությամբ կամուրջ։
 
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։