Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից Պետրոս առաքյալի հիշատակմանը։
«Տեղին է հիշել նույն Պողոս առաքյալի մեկ այլ խոսք էլ. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի» (Ա Կորնթ. 10։12)։
Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է (հմմտ. Հակ. 1։13)»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Պետրոս առաքյալին` նշելով․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»: