Հետևեք մեզ։

Հայտնի են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները, հայտ է ներկայացրել նաև Գարեգին Խումարյանը

12:35, 16 հուլիս 2024
Հայտնի են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները, հայտ է ներկայացրել նաև Գարեգին Խումարյանը

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝                                

Խումարյան Գարեգին Կորյունի                                                                         

Հովհաննիսյան Բելա Հրաչիկի                                                                           

Մարգարյան Մհեր Մարտիրոսի

Յալանուզյան Միքայել Կարլի

Պետրոսյան Լուսինե Ռաֆայելի

Ռուբինյան Հակոբ Ռուբենի

 Քոլոյան Արմեն Սահակի

 Օհանյան Նազելի Ավետիքի

Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 29-ին։

Վերոնշյալ ցանկում առկա է նաև Հանրային ռադիոյին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Խումարյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր․ «Եթե ողջամիտ ժամկետում Հանրային հեռարձակողի խորհրդի բոլոր անդամները հրաժարական տան, ես նոր մրցույթին չեմ մասնակցի, կգնա խորհուրդը, կանհետանամ նաև ես»։