ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, հաշվի չառնելով դատավորի վարույթում 7 տարուց ավելի ժամանակով գտնվող քրեական գործը: Այս մասին գրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը․
«Հատկանշական է, որ տվյալ քրեական գործով 4 ամբաստանյալներ 7 տարուց ավելի ժամանակով գտնվում են կալանքի տակ, և այժմ էլ գործի քննությունն նորից իրականացվի: Հատկանշկան է, որ ԲԴԽ որոշումը համաձայն հրապարակված որոշման եզրափակիչ մասի պայմանավորված է եղել քաղաքական ենթատեքստ ունեցող գործի քննության հետ»: