Հետևեք մեզ։

Մբապեն պայմանագիր է կնքել Ռեալի հետ և ստացել խաղային համարը (լուսանկար)

13:40, 16 հուլիս 2024
Մբապեն պայմանագիր է կնքել Ռեալի հետ և ստացել խաղային համարը (լուսանկար)

Ֆրանսիացի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ավելի վաղ՝ այսօր՝ հուլիսի 16-ին, հարձակվողը բուժզննում էր անցել մադրիդյան ակումբում հանդիսավոր շնորհանդեսից առաջ, որը կանցկացվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև ստացել է խաղային համարը: Մադրիդյան ակումբում նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: