ՀԱՄԱՍ շարժումը չի նախատեսում Պեկինում առանձին երկկողմ հանդիպում անցկացնել ՖԱԹՀ շարժման հետ, սակայն պատրաստվում է հանդիպման բոլոր պաղեստինյան խմբավորումների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Բասեմ Նաիմը։
Ապրիլին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ջիանը հայտնել էր, որ պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել Պեկինում, որտեղ նրանք հայտնել են իրենց մտադրությունը շարունակել երկխոսությունը և ձգտել պաղեստինյան միասնությանը։
«Նախապատրաստվում են այս ամսվա վերջին Պեկինում պաղեստինյան խմբակցությունների հանդիպման համար... Պեկինում ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների առանձին երկկողմ հանդիպման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - ասել է Նաիմը: