Հետևեք մեզ։

Երևանում ուժեղացված ծառայությանը ներգրավված էր 300 ոստիկան, բաժին է տեղափոխվել 54 անձ (տեսանյութ)

13:58, 16 հուլիս 2024
Երևանում ուժեղացված ծառայությանը ներգրավված էր 300 ոստիկան, բաժին է տեղափոխվել 54 անձ (տեսանյութ)

Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ:

 

Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ:


Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:


Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսրոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։

 

3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:


Ուժեղացված ծառայությունները կազմակերպվում են պարբերաբար: