Իմ կյանքում մեկ անգամ եմ հասուն սեր ապրել, մնացածն իսկապես հիացմունք էր,որ ավել ոչնչի չի վերածվել։
Այս մասին «Սրտի տանիքներ» հաղորդման ժամանակ ասաց երգչուհի Աստղիկ Սաֆարյանը։
Հաղորդավարի դիտարկմանը, թե ինքը հասկացել է, որ այն միակին, ում սիրել է, հիմա չկա, Աստղիկ Սաֆարյանը հաստատում է․ «Ինքը հիմա չկա, ավելին՝ այսօր իր ծննդյան օրն է։ Շատ ցավոտ էր, շատ անսպասելի։ Մենք արդեն տևական ժամանակաշրջան ընկերներ էինք, բայց այդ սեր ասվածը, ես առաջինը նրան որպես մարդ էի սիրել, ընդունել։ Ես հասկացա, որ նա իմ տղամարդ տեսակն էր։ Ոչինչ չէր խանգարել մեր շփմանը, անգամ երբ օվկիանոսից այն կողմ էր։
Ինձ համար ցավոտն այն էր, որ ես ուշ եմ իմացել այդ մասին, և ուրախ նկարներ էի տեղադրում՝ կարմիր շրթներկով, պայծառ։ Հետո, երբ իմացա այդ մասին ընդհանուր ծանոթներից մեկի կողմից, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, պատ էր կողքս ու նստեցի գետնին, մեկ շաբաթ լացս չէր դադարում, դա ինձ համար հոգու ընկերոջ, հարազատ մարդու կորուստ էր, մարդու, ով արժանացել էր իմ սիրուն»։
Երգչուհին պատմում է, որ կարողացել է այն ամենից դուրս գալ և իր ուժեղությունը դարձել է իր ընկերը և անդունդից հանել է իրեն։
«Դրանից չորս տարի է անցել, տեսեք, միշտ հիշում եմ, հիշում եմ, ու այսօր էլ հիշել եմ, որ իր ծննդյան օրն է»,-ասաց երգչուհին։