Հետևեք մեզ։

Ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները. Պապիկյանը հանձնարարություններ է տվել զորամասերից մեկի հրամանատարին

14:40, 16 հուլիս 2024
Ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները. Պապիկյանը հանձնարարություններ է տվել զորամասերից մեկի հրամանատարին

ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին: Նախարարը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով: 

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար: 

 

Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին: