Հետևեք մեզ։

2 տարի 7 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

14:55, 16 հուլիս 2024
2 տարի 7 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

2 տարի 7 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոցը փոխվել է, նա դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2016-ի հոկտեմբերի 10-ից մինչև 2021-ի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վանաձորի համայնքապետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և կատարել է պաշտոնական կեղծիք։