Հետևեք մեզ։

Իսկ ո՞վ ասաց ոչ. Մամիկոն Ասլանյանը կրկին իր թեկնածությունն առաջադրելու մասին

15:35, 16 հուլիս 2024
Իսկ ո՞վ ասաց ոչ. Մամիկոն Ասլանյանը կրկին իր թեկնածությունն առաջադրելու մասին

Իսկ ո՞վ ասաց ոչ։ Այսպես արձագանքեց 2 տարի 7 ամիս անազատության մեջ գտնված՝ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հարցին, թե արդյոք պատրաստվում է կրկին նեսկայացնել իր թեկնածությունը և եթե ոչ, ապա ինչու։

 

«Ես 2 տարի 7 ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցեմ, հասկանանք, թե այս իրավիճակի անունն ինչ է։

 

Ես պաշտոնի կռիվ չեմ տվել, որ ասեմ՝ պաշտոնն ինձանից տարել են։ Ամեն ինչ արել են, որպեսզի ես չստանձնեմ։

 

Հիմա պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու»,-ասաց Ասլանյանը։