Հետևեք մեզ։

«Որպես հպարտ անգլիացի, ողջ կյանքի պատիվն է եղել խաղալ Անգլիայում և գլխավորել իմ թիմը». ֆուտբոլի Անգլիայի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել

16:24, 16 հուլիս 2024
«Որպես հպարտ անգլիացի, ողջ կյանքի պատիվն է եղել խաղալ Անգլիայում և գլխավորել իմ թիմը». ֆուտբոլի Անգլիայի հավաքականի մարզիչը հրաժարական է տվել

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել Եվրո-2024-ի եզրափակչում թիմի պարտությունից հետո։ Այս մասին հուլիսի 16-ին հաղորդագրություն է հայտնվել Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FA) պաշտոնական կայքում։


«Որպես հպարտ անգլիացի, ողջ կյանքի պատիվն է եղել խաղալ Անգլիայում և գլխավորել իմ թիմը», - ասվում է Սաութգեյթի հայտարարության մեջ:

 

Նա հիշեցրել է, որ ասոցիացիային միացել է 2011 թվականին «անգլիական ֆուտբոլը բարելավելու մտադրությամբ»։

 

Գարեթ Սաութգեյթը ազգային հավաքականը գլխավորել է 2016թ-ից։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը անցկացրել է 102 հանդիպում, որոնցից 64-ում հաղթել է։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրա վերջին հանդիպումը Եվրո-2024-ի եզրափակիչն էր, որում թիմը 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային։


«Մենք պայքարեցինք մինչև եզրափակիչի վերջը», - խաղից հետո ասել է Սաութգեյթը: