Հետևեք մեզ։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ազատության մեջ է, տնային կալանքը վերացվել է

17:22, 16 հուլիս 2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ազատության մեջ է, տնային կալանքը վերացվել է
Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը;
 
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
 
Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»,- գրել է նա։