Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։
Հունիսի 6-9-ը Եվրամիության երկրներում կայացած ընտրություններից հետո Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդարանի առաջին նստաշրջանը, որից հետո նոր ժամկետով նախագահ է ընտրվել։
Նոր գումարման Եվրախորհրդարանի 720 պատգամավորներ իրենց նախագահ են վերընտրել մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլային։ Այդ պաշտոնի մեկ այլ թեկնածու էր Եվրախորհրդարանի իսպանացի անդամ Իռեն Մոնտերոն՝ ձախակողմյան Podemos կուսակցության անդամ:
Փակ ծրարով քվեարկության ժամանակ Մեցոլան ստացել է 562 ձայն, իսկ Մոնտերոն՝ 61։
Մեցոլան, որը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 2,5 տարի, ծնվել է Մալթայում 1979 թվականին։
Քաղաքական գործիչն ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ 2022 թվականի հունվարին՝ փոխարինելով Դավիդ Սասոլիի հանկարծակի մահվանը՝ այդպիսով դառնալով Ստրասբուրգի օրենսդիր մարմնի ամենաերիտասարդ ղեկավարը։