Բեյրութում մահացել է Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի մայրը՝ Բեատրիս Էուլջեքյանը։
Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով Բեյրութի իր աղբյուրներին։
Նշվում է, որ Վիգենի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ իր տուն են այցելել Կարմիր Խաչի ներկայացուցիչները և Վիգենի մասնակցությամբ տեղեկություն ցուցադրել։
Հիշեցնենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր Մարալ Նաջարյանի հետ այնտեղ մնացած իրենց անձնական իրերը տարհանել:
Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։