Հետևեք մեզ։

Օլիմպիական խաղերին ես ձեր կողքին եմ լինելու․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օլիմպիականներին, որոշվել է՝ ով է լինելու դրոշակակիրը (տեսանյութ)

19:56, 16 հուլիս 2024
Օլիմպիական խաղերին ես ձեր կողքին եմ լինելու․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օլիմպիականներին, որոշվել է՝ ով է լինելու դրոշակակիրը (տեսանյութ)
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը պատրաստ է։ Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 15 մարզիկները։ ՀԱՕԿ գործկոմին նիստում նախաօլիմպիական աշխատանքներն են ներկայացվել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
 
Խոսքով հանդես է եկել նաև Գագիկ Ծառուկյանը․ «Հաշված օրեր են մնացել Օլիմպիական խաղերին, չորս տարի դժվարին ճանապարհ եք անցել՝ սպասելով այս օրերին, որ ձեր նպատակներն իրականություն դառնան։ Օրեր են մնացել, որ մեր բարեկամ երկրում՝ Ֆրանսիայում, սկսվեն Օլիմպիական խաղերը։ Փարիզում էլ մեր համայնքը մեծ է, բոլորը սպասում են ձեզ, ձեզ աջակցելու, ձեր կողքին լինելու համար։ Շատ մեծ պարտավորվածություն է, որ կարողանաք մեր ազգին հաղթանակներ պարգևեք։ Իմ հիմնական խնդրանքն է՝ ձեր ուժն ու փորձը լիարժեք օգտագործեք՝ մեր ժողովրդին հաղթանակի բերկրանք պարգևելու համար։ Պետք է լինի սպորտային հաջողություն, Աստծո կամք, ես ձեր հետ եմ լինելու, ձեր կողքին»։
 
Գործկոմի նիստում որոշվել է, թե ով է լինելու Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզի օլիմպիական խաղերում․ Հրաչյա Ռոստոմյանն առաջարկել է բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի թեկնածությունը, ինչին Ծառուկյանն արձագանքել է․ «Հենց իմ ուզածն է, ախպերս, հզոր, ուժեղ, մի ձեռքով դրոշը պահած՝ բոլորը տեսնեն, համ բոյդ է տեղը, համ ուժդ»։
 
Մանրամասն՝ տեսանյութում․