Հետևեք մեզ։

Մխիթարյանն ինձ օգնում է, ասում է ինձ, թե ինչն եմ անում ճիշտ և ինչն եմ անում սխալ․ Սպերցյան

20:14, 16 հուլիս 2024
Մխիթարյանն ինձ օգնում է, ասում է ինձ, թե ինչն եմ անում ճիշտ և ինչն եմ անում սխալ․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, որը հանդես է գալիս Միլանի «Ինտերում», գրում է Armsport.am-ը։

«Մենք Մխիթարյանի հետ շատ ենք խոսում. մենք հաճախ ենք շփվում, բայց թե ինչ ենք խոսում դա կմնա մեր մեջ։ Նա ինձ տեսնում է որպես Հայաստանի հավաքականի առաջատար։ Ասում է ինձ, թե ինչն եմ անում ճիշտ և ինչն եմ անում սխալ: Իհարկե, նա հույսը դնում է ինձ վրա՝ որպես առաջատար, օգնում է ու խորհուրդներ է տալիս, թե ինչ անեմ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է RB Sport-ը։

Հիշեցնենք, որ Սպերցյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 2021 թվականին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում հավաքականի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։