Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

21:19, 16 հուլիս 2024
Մհեր Գրիգորյանը մինչև օգոստոսի 2-ը կլինի արձակուրդում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձակուրդ է գնացել: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ: