Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում ընդունել էր Մինսկի «Դինամոյին»։ Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի պարտությամբ` 0-1 հաշվով, գրում է Armsport.am-ը։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Բոլորս տեսանք հանդիպումը, լավ աշխատանք էինք կատարել, գիտեինք մրցակցին։ Իմ կարծիքով՝ ձեռքներիցս բաց թողեցինք՝ չօգտագործելով մեր հնարավորությունը։ Նման խաղում այդպիսի 11-մետրանոց չեն նշանակում։ Դա իմ կարծիքն է։ Ափսոսում եմ տղաների աշխատանքը, ներողություն եմ խնդրում երկրպագուներից։
Ցավալի է, թե ինչ պայմաններում էին պատրաստվել ֆուտբոլիստները, իսկ նրանցից պահանջում են ավելի շատ»,- ասել է Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Փյունիկը» պարտվեց «Դինամոյին» և եվրագավաթներում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում