Հետևեք մեզ։

Մաթոսավանքի ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել, նրանից երկուսն՝ անչափահաս

22:52, 16 հուլիս 2024
Մաթոսավանքի ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել, նրանից երկուսն՝ անչափահաս
Հուլիսի 16-ին, ժամը 20:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Հ. Մ.-ին (ծնված 1987 թ.), Ժ. Հ.-ին (ծնված 1987 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2015 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2019 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան: