Ամերիկյան իշխանությունները մի քանի շաբաթ առաջ տեղեկություն են ստացել, որ Իրանը մահափորձ է ծրագրում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, ինչը հանգեցրել է Սպիտակ տան նախկին ղեկավարի անվտանգության ուժեղացմանը։ Այս հայտարարությունն արել է CNN-ը, մինչդեռ, իր տեղեկություններով, ոչ մի ցուցում չկա, որ Թրամփին գնդակահարած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը որևէ կերպ կապված է եղել նշված ծրագրի հետ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանի իշխանությունները թիրախ են դարձրել նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին։