Հետևեք մեզ։

Սևանի ճանապարհին բախվել են Mercedes-Benz և ZIL ավտոմեքենաները

08:41, 17 հուլիս 2024
Սևանի ճանապարհին բախվել են Mercedes-Benz և ZIL ավտոմեքենաները

Հուլիսի 17-ին՝ ժամը 01:01-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1975 թ.) և ZIL (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռ. Խ.-ն տեղում մահացել է:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։