Ադրբեջանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA-ն` միջադեպը գրանցվել է Մելիքչոբանլի գյուղում։
Նախնական տվյալներով՝ հարսանիքին ներկա գտնվող 21 մարդ սուր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Մոտ 10 մարդ շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է, մնացածն ինքնուրույն են դիմել բժշկի:
Ըստ նախնական վարկածի՝ թունավորման պատճառը հարսանիքին մատուցված տորթն է եղել։