Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լոնդոն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա մասնակցելու է հուլիսի 17-ից 20-ը նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ևս հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: