Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ զենքի վերահսկման և չտարածման շուրջ բանակցությունները:
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվել է նաև, որ նշված քայլն արվել է ի պատասխան Վաշինգտոնի կողմից Թայվանին զենք վաճառելու։